Ռուսաստանը կարող է միանալ մեծ ութնյակի ձևաչափին միայն ՈՒկրաինայում հակամարտության կարգավորման և Մինսկի համաձայնագրերի իրագործման պարագայում՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը` Լյուբեկում G7 երկրների արտգործնախարարների բանակցությունների ավարտին: «Ես արդեն ընդգծել եմ, որ մենք շահ չենք հետապնդում՝ մեկուսացնելու Ռուսաստանին, մենք կողմ են պայմանների առաջացմանը, որոնք թույլ կտան Ռուսաստանին կրկին դառնալ G8-ի անդամ, սակայն դրա ճանապարհն անցնում է միայն Մինսկի համաձայնագրերի իրագործման և ուկրաինական հակամարտության կարգավորման միջոցով: Սա G7-ի անդամների ընդհանուր կարծիքն է»,- ասել է Շտայնմայերը: Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է խոչընդոտի ՈՒկրաինայի արևելքում հակամարտության հնարավոր լարմանը: